Վերլուծություն Միքայել Նալբանդյանի “Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ” նրա պատվիրանը մեր օրերի համար

Միքայել Նալբանդյանն իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ ընդգծում է երկրագործության դերը տնտեսության մեջ։ Առանց երկրագործության ամուր հիմքի երկիրը ուղղակի չի կարող գոյատևել։ Եթե երկրի ապրուստը կախված է միայն տնտեսության մի ճյուղից, տվյալ պահին Միքայել Նալբանդյունը նշում է Լոնդոնը, որտեղ երկրի մեծամասնությունը աշխատում էր բամբակի գործարանում, ապա այդ երկիրը շատ շուտ կքանդվի։ Իսկ այդ բամբակը նրանք ներմուծում էին ԱՄՆ-ի հարավայից, իսկ այդտեղ բամբակ էին աճեցնում ստրուկների օգտագործմամբ։ Երբ ԱՄՆ-ի hյուսիսը hարավի ստրուկներին ազատություն պարգևեց, կրկնակի հարված եղավ։ Ստրուկները անգրագետ էին, որովհետև նրանք ի ծնե բամբակ էին աճեցնում, ու ոչ մի տեղ կրթություն չէին ստացել, նրանք այդտեղ բնակվող բնակիչներին խնդրում էին, որ նրանք կիսեն հողերը, որպեսզի նրանք էլ աշխատեն այնտեղ և կարողանան ապրել, սակայն գյուղացիները մերժում էին նրանց: Նրանք ստիպված եղան գողություններ անել, որպեսզի կարողանան ապրել։ Ստրուկների ազատությունը նա նմանեցնում է առավոտյան ցողին, որը չի կարող սնել ծառի արմատը։

Ժամանակակից երկրներում, տնտեսության մեջ, գյուղատնտեսության դերը գնալով նվազում է։ Նրանք սնունդ գնում են այն երկրներից, որոնք դեռ զարգացած չեն և դեռ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Հեղինակը նշում է, որ երկրի մեծամասնությունը պետք է զբաղվի երկրագործությամբ։ Նաև նա նշում է, որ մեծ է միրջնորդների դերը, ովքեր այդ ապրանքները գյուղացուց սպառողին են հասցնում։ Հեղինակը գտնում է, որ պետք է սկզբում մարդուն հնարավորություն տալ ընտրել որտեղ ապրել՝ քաղաքում, թե գյուղում, իսկ հողատարածքը լինի հասարակությանը, որպեսզի գյուղացիները չկարողանան այն վաճառել, գնալ քաղաք, իսկ նրանց տոհմը պետք է հավերժ մնա այդ հողի տերը։ Սա կարելի է համարել դաժան արարք, որովհետև նույն ընտանիքում կարող է այնպես ստացվել, որ ծնողը այլ ուղությամբ է զարգացած, իսկ երեխան ցանկանում է մեկ այլ ուղղությամբ զարգանալ։ Հեղինակը նաև համարում է, որ հողը Երկիր Մոլորակին է, ոչ ոք իրավունք չունի այն բաժանել մասերի և վաճառել։ Այս դեպքում երեխան ստիպված է գնալ այն ուղղությամբ, որով զբաղվել էին նրա ծնողները։

«Այն ազգը, որ չունի հող չհուսա, որ պիտի հարստանա» ասում է Միքայել Նալբանդյանը։ Հող ասելով նա նկատի ունի մշակելու համար նախատեսված հողը։ Միքայել Նալբանդյանի այս խոսքի հետ ես համաձայն եմ, բայց այսօր շատ քիչ են այդպիսի երկրները, որոնք զբաղվում են երկրագործությամբ և հարուստ են։

Միքայել Նալբանդյանը համարում է, որ տնտեսության և քաղաքականության դեմ պայքարելու ամենալավ միջոցը փիլիսոփայություն է։ Նա ասում է․

-Այն փիլիսոփայությունը, որն անմիջապես չի հոսում մարդկային կյանքից, «իմաստակություն է ու խաբեություն»։ «Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը և՛ առարկան», նյութն ու սկզբնայինը, հավերժականը, անկորնչելին։

Փիլիսոփայությունը դա՝ մարդկային հասարակության և մտածողության զարգացման ընդհանուր  օրինաչափությունների մասին է: Այսինքն փիլոսփայությունը մարդկային կյանքի հետ է կապված, եթե փիլիսոփայությունը մարդկային կյանքի հետ կապված չէ ապա ինչպես ասեց Միքայել Նալբանդյանը դա «իմաստակություն է ու խաբեություն»։

Նա նաև ասում է, որ ներկայումս որոշ ոլորտներում հնարավորություն չեն տալիս և ստիպում են մարդկանց ստրկանալ։ Օրինակ ասում են՝ մարդ սպանելու համար ազատությունից կզրկեն։ Միքայել Նալբանդյանը նշում է, որ եթե այդ օրենքը չլիներ, որոշ մարդիկ  կսկսեին մարդասպանությամբ զբաղվել, նույնիսկ չգիտակցելով, որ ճիշտ չէ։

Իր աշխատության մեջ Միքայել Նալբանդյանը կարևորում է ազատ հողագործությունը ստրկատիրությունից և ճորտատիրությունից զերծ։ Նա գտնում էր, որ Հայաստանը նույնպես պետք է ազգային ազատագրական պայքար վարի, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բռնակալների դեմ։ Նա համախոհ և դաշնակից էր ռուս հեղափոխական-ժողովրդավարների  որոնք իրենց հերթին չէին կարող համախոհ չլինել փոքր ազգությունների ազատագրական պայքարին։ Ներկայանալով բռնության և ճնշման դեմ Միքայել Նալբանդյանը առաջնայնություն էր տալիս ազգայինությանը, որպես հավաքական հասկացություն, որպես համակարգված ուժ, որը ունակ է ապահովել ազգի գոյությունը և պաշտպանել նրա իրավունքները։ Իր գաղափարների արդիականության վառ ապացույցի՝ «ԻՄ ՔԱՅԼԸ» շարժման, ականտեսն ենք մենք։ Հեղափոխական ստեղծագործությունը՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», արտացոլում է ազգությունների հսկա զանգվածի երազանքը հողի և ազատության մասին։ Նա իր աշխատության մեջ առաջնային տեղ է տալիս հիմնական տնտեսական խնդրին «Մարդու հացի մասին», որը իր կարծիքով, վաղ թե ուշ պետք է ստանա և կստանա լուծում թեկուզ և հսկա ճանապարհով, և սարսափելի փոթորիկներով։

Թողնել մեկնաբանություն