Ապագայի մարդը

Ֆուտուրոլոգիան՝ դա այնպիսի գիտություն է, որը ասում է, թե մարդը ինչպիսի տեսք կունենա որոշ ժամանակ հետո։ Ամենահայտնի ֆուտուրոլոգներից մեկը դա Ռեյմոնդ Կուրցվեյլն է։ Ասում են, որ Կուրցվեյլը ճիշտ թվականին կանխագուշակել էր ԽՍՀՄ-ի անկումը։ Նա նույնպես կանխագուշակել էր թե, երբ համակարգիչը կհաղթի մարդուն շախմատով։ Նաև կանխագուշակել է, որ 2010թ մարդ կկարողանա ձայնի միջոցով համակարգչին հրահանգներ տալ։ Կուրցվեյլը ասում է, որ մեր դարի մինչև քսանական թվականները մարդիկ կստեղծեն այնպիսի ռոբոտներ, որոնք կկարողանան մարդու խնդիրները գտնել և դրանք բուժել։ Այսինքն մարդիկ կկարողանան անվերջ ապրել։

«Մարդիկ ասում են, որ նրանք 90 տարեկանից հետո չեն ուզում ապրել։ Բայց ես տեսել եմ այնպիսի մարդկանց, ում 90-ը լռացել է և նրանք ուզում են ապրել մինչև 91 տարեկան, նրանք ուզում են ապրել մինչև 100 տարեկան։ Մարդիկ նաև հակված են համարել, որ մահն է մարդուն տալիս կյանքի իմաստը, իրականում մահը կողոպտիչ է։ Կողոպտիչ, ով տանում է իմաստը և հավաքված գիտելիքները»-հարցազրույցում ակնկալում է Ռեյմոնդ Կուրցվեյլը։

Որոշ ֆուտուրոլոգներ ասում են, որ մարդիկ կարող են էվոլուցիայի ենթարկվել եթե տեղի ունենան բնական աղետներ։ Մարդիկ, դեղերի պատճառով, ապագայում չեն կարողանա պայքարել նույնսիկ ամենա թույլ հիվանդության դեմ։ Մարդիկ սկսում են իրար հետ շփվել արհեստական ինտելեկտներով (համակարգիչներով, հեռախոսներով և այլն), և նրանք  մոռանում են զգացմունքները և ռեֆլկեսները, ինչը կբերի դեգրադացիայի։ Հիմա ԱՄՆ-ում մարդկանց 35% ավելորդ քաշից տառապում են։ Եվ ըստ հաշվարկների 2030թ նրանք կդառնան 50% ։

Գիտնականները, հաշվի առնելով մարդկության որդեգրած զարգացման ուղին, տվել են ապագայի մարդու ենթադրյալ տեսքը։ Ահա թե ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել մարդու օրգանիզմը ապագայում։ Ապագայում մարդու տեսքը գրեթե չի փոփոխվի, մենակ մաշկի գույնը ավելի կմգանա։ Մարդը գուցե իմունիտետ ընդհանրապես չունենա և  կախված կլինի միայն դեղերից։ Էվոլուցիան կզրկի մարդուն այն ունակություններից, որոնք նա չի օգտագործում օրինակ, զգալիորեն կկրճատվի ֆիզիկական ուժը։ Մարդու հասակը վերջին 150 տարում ավելացել է 10սմ-ով, պատճառը մեզ հասանելի սննդի բազմությունն է։ Ապագայում մարդը կլինի 180-210սմ հասակով։ Կպակասի մազածացկույթը, որովհետև մարդուն արդեն պետք չէ մազերի տաքացման ֆունկցիան։ Մարդը նաև կզրկվի իմաստության ատամներից, արդեն մարդկանց 35%-ը ծնվում են առանց այդ ատամների։ Կփոքրանան մարդու ատամները։ Իսկ հիշողությանը կփոխարինի համակարգիչը։ Որովհետև մարդը ոչ թե հիշում է բուն տեղեկությունը, այլ վայրը, որտեղ դա տեղի է ունեցել։ Կպակասեն ոտքի մատները, որովհետև հիմա էլ ճկույտը անգործությանն է մատնված։ Կփոքրանա մարդու ստամոքսը։ Կկրճատվի ուղեղի ծավալը։ Կմեծանան մարդու աչքերը։ Կերկարեն ձեռքերը և մատները։ Մարդկություննը կհասնի զարգացման այն աստիճանին, որ կկարողանա տեխնոլոգիանների միջոցով կառավարել մարդու զարգացմանը, և դա կհանգեցնի բազմաթիվ թերությունների շտկմանը։

 

Վերջնականապես, համեմատության համար, դուք նախնադարյան մարդկանց մեջ տեսե՞լ եք այնպիսի մարդու, ով ավելորդ քաշից է տառապում։ Գիտնակաները ասում են, որ բնությունը ինչ կարող էր անել արդեն արել է մարդկանց հետ, և մոտակա 100000 տարին  մարդկանց արտաքին տեսքում ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բայց դա ճիշտ չէ։ Եվ կարևոր չէ, թե մարդ ինչպիսի տեսք կունենա կարևորը այն է թե նա ինչպիսին է ներսում։

Դուգալ Դիկսոնը մի գիտնական է ով կարողացավ պատկերացնել, թե գենետիկական փորձերից հետո ինչպիսին կդառնան մարդիկ։ Երկու հարյուր տարի հետո մարդկանց մի մասը այդ փորձերի ժամանակ  կդառնան Վակումորֆներ, ովքեր կկարողանան ապրել տիեզերքում։ Եվ նրանք գնում են տիեզերք որպեսզի այն գրավեն։ Հինգհարյուր տարի հետո կհայտնվեն հարթավայրային  բնակիչներ։ Նրանց մարմիները հնարավորություն կտան գոյատևել վայրի բնության գրկում, բայց նրանց բարդ կլինի անվանել ողջամիտ։ Հազար տարի հետո կմնան մարդկանց փոքր օջախներ, բայց նրանց նույնպես դժվար կլինի անվանել մարդ, որովհետև նրանք նույնպես մուտանտներ կդարնան։ Երկու հազար տարի հետո երկրի  վրա կբնակվեն նոր մուտանտներ և նրանք կսկսեն իրար դեմ պատերազմել և նույնիսկ չեն էլ կարողանա պատկերացնել, որ նրանք նույն նախահայրից են առաջացել։ Հինգ հազար տարի հետո գոբլինները ցուրտ ժամանակ ուտելիք կփնտրեն, որպեսզի չմահանան։ Տաս հազար տարի հետո գոբլինները և տունդրացիները կդիմեն սիմբիոզի քայլին։ Այդ հզոր, բայց հիմար տունդրացիները, ստանում են խորամանակ և ճարպիկ գոբլիններին։ Տունդրացիները նրանց տաքացնում են և միշտ պատրաստ են նրանց պաշտպանելու։ Հիսուն հազար տարի հետո առաջանում են ակվամորֆներ, որոնք կարողացել են էվոլիուցիայի ենթարկվել և ջրի տակ ապրել։ Կես միլիոն տարի անց Ռավինի բնակիչների էգերի և որցերի միջև տեղի կունենա մեծ տարբերություն։ Էգերից կարող է ծննդաբերել միայն մեկ էգ։ Նրա պաշտպանությունը այդ կենսաբանական կենդանիների հիմնական խնդիրը կլինի։ Միլիոն տարի հետո մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա։ Գոբլիննորը և տունդրացիները արդեն չեն կարողանում առանձին ապրել որպես մեկ զանգված։ Երկու միլիոն տարի հետո երկիրը կրկին անճանաչելիորեն փոխվի, կտրուկ կլիմատիկ փոփոխությունները կբերեն էվոլուցիայի նոր աներևակայելի պտույտներին։ Հարթավայրային բնակիչները վերջնականապես կգան միավորման, որը սկիզբ կառնի բնակչության սեռերի միջև պարտականությունների բաժանումից։ Նրանց վարքագիծը կսկսի ավելի նմանվել տերմիտներին՝ կառուցում են հսկա փչակներ, որտեղ բազմացնում են նորածիներին և թափառում են շուրջը պաշարներ և սնունդ որոնելու, որպեսզի անընդհատ բարելավեն իրենց փչակը։ Միևնույն ժամանակ գոբլիները և տունդրացիները հետզարգացում կապրեն։ Երկու տեսակների բնակման միջավարը՝ տունդրաները կանհետանան, փոխարինվելով չոր ցամաքային միջավայրով։ Դրա հետ միասին կկորչեն վեց անտառաբնակներ։ Սակայն նրանց մոտ կմնա յուղի կուտակման հակումը, որով ոժտված էին տունդրացիների սերունդները։ Նրանք կկառավարեն կենդանի յուղակույտեր, որոնք կորցրել էին ամբողջ ինքնուրույնությունը, միաժամանակ սնվելով նրանցով։ Երեք միլիոն տարի հետո երկրի վրա կհայտվեն սուր ատամներ ունեցող կենդանի էակներ։ Բարդ է գուշակել թե նրանք ինչպիսի մարդկանցից կհայտնվել։ Հինգ միլիոներորդ տարվա ավարտին Դուգլաս Դիքսոնը կատարում է զարմանալի շրջադարձ՝ մուտանտների աշխարհ վերադառնում են նրանց սերունդները, ովքեր այս պատմության սկզբին լքել էին այն, բոլոր այս տարիները նրանք շարունակում էին փորձերը սեփական գենի փոփոխությամբ։ Վերադառնալով երկրի վրա, որպեսզի օգտագործեն նրա պաշարները, նրանք չեն էլ ենթադրում, որ դա իրենց իրական հայրենիքն է։ Այս աշխարհը իսկապես խելագար է այնքան, որ նույնիսկ խելագար Դուգլասը չէր կարող պատկերացնել թե ինչ տեղի կունենա հետո։

Рօссия 1 ալիքը ասում է, որ գիտնականների տարբեր խմբեր աշխատում են հասնել մարդկության անմահությանը տարբեր ճանապարհներով։ Գիտնականների մի խմբում աշխատում են հասնել մարդկությանն անմահությանը մարդու ուղեղը փոխարնելով հատուկ չիպերով, որոնցից բոլոր հրամաները կգնան նրա տարբեր մետաղական օրգաններին։ Մյուս մասը ուզում է այնպես անել, որ մարդուն կարողանան մահից հետո տեղափոխեն համակարգչային աշխարհ։ Բայց երկու վայրերում կա մի հատ մեծ բացասական կողմ՝ մարդկանց հետ եթե այդպիսի փորձություններից հետո կկորեն մարդկանց զգացմունքները և այդ դեպքում մարդու կյանքի հաճույքի մեծ մասը կկորի։ Գիտնականները ասում են, որ մարդիկ ապագայում չեն ունենալու մազեր և ունենալու են մեծ ականջներ։ Բայց միևնույն է թե ինչ տեսք ենք մենք ունենալու ապագայում, որովհետև մենք կկարողանանք մեր մարմնի ձևը փոփոխելու։ Նաև մեծ վտանգ կա, որ այդ տեխնոլոգիանները կսկսեն ենթարկվելու փոխարեն նրանք մեզ կառավարել։ Հիմա կա մեկ վայր, որտեղ մարդկանց ընտրությամբ որոշ գումարի դիմաց մարդու մարմինը կամ ուղեղը պահում են ազոտի մեջ, որպեսզի ապագայում եթե հնարավորություն լինի նրանց վերակենդանացնեն։ Նույնիսկ հիմա մարդկանց ոտքերը կամ ձեռքերը կարողանում են փոխարինել ռոբոտի ձեռքերով և ոտքերով։

Այն ու ամենայնիվ, իմ կարծիքով մարդկությանը անհրաժեշտ է այդ կործանիչ փոփոխություններից խուսափելու համար մարդկությանը անհրաժեշտ է շատ շփվել իրական կյանքում և չկորցնել մարդկային հատկությունները։

 

Աղբյուրներ՝ http://mamul.am/am/news/33840/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%BF%D5%A5%D5%BD%D6%84-%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8 https://www.5-tv.ru/news/149809/։  https://disgustingmen.com/blog/man-after-man-dougal-dixon  https://russia.tv/video/show/brand_id/5066/episode_id/119394/video_id/119394/։ https://www.youtube.com/watch?v=qaqeXb9sYxg։

 

Թողնել մեկնաբանություն