Ժամանակակից մարդը

Երկիրը աչքի առաջ փոխվում է, օրերը գնում են սլացիք ալիքներով, չթողելով ետ նայել։

Ամեն օր մեր վրա է ընկնում մեծ ծավալով տեղեկություններ։

21-րդ դարը տեխնոլոգիանների առաջընթացի դարն է։ Ժամանակ, որի ընթացքում մարդուն նորագույն միջոցները ստիպում են դառնալ ժամանակակից մարդ։

Վերջին ժամանակներում մենք հաճախ ենք լսում ինդիգո-մարդկանց մասին, այսպես կոչված վեցերորդ քաղաքակրթության ներկայացուցիչներ։ Նրանք մեծ շնորքին տիրապետող մարդիկ են և ավելի արագ են զարգանում։

Եթե 20-րդ դարի սկզբոմ մարդկանց մեծամասնության կյանքը երկրի վրա համեմատենք 21-րդ դարի սկզբում մարդկանց կյանքին, ապա մենք կնկատենք ցնցող տարբերություն՝ ոչ թե բնության մեջ, քաղաքներում և բնական շրջապատում այլ տեխնոլոգիանների մեջ։

Ընդ որում, այնպիսի տարբերություններ, որոնք որոշում են կյանքի քայլը, և ավելի քան քայլը և աշխատանքի պարունակությունը՝ հսկայական տեղեկության հոսք, ընդ որում կրկնվող, որը նույնիսկ 20-րդ դարի ամենաբարդ գեղարվեստական գրողները չէին կարողացել պատկերացնել, օրինակ վայրկյանների ընթացքում համացանցի շնորհիվ մոլորակի հակառակ կողմում տեսնել և խոսել մեկ ուրիշի հետ, տիեզերագնացությունը և այլն ։

Գերմանացի գիտնական Ալեքսանդր Կուրտիոլը ասում է, որ ժամանակակից մարդը այնքան է հեռացել 200 հազար տարի առաջ ապրող մարդուց, որ կարելի է ենթադրել, մենք լիովին նոր տեսակ ենք։

Կուրտիոլը Չարլզ Դարվինի սելեկցիայի տեսության հետ համաձայն է և, որպես ապացույց ասում է, որ մարդիկ գնալով ավելի են թուլանում և խոցելի դառնում տարբեր հիվանդությունների նկատմամբ, ինչը ասում է, որ մարդկանց էվոլուցիան դեռ շարունակվում է։

Ֆինն գիտնականները նույնպես գտնում են, որ մարդիկ շարունակում են էվոլուցիայի ենթարկվել՝ չնայած բնական ընտրության թվացյալ բացակայությանն ու մահացության ցածր մակարդակին։

Որպես մարդկանց էվոլցիայի ապացույց, գիտնականները 17-րդ դարից սկսել են ուսումնասիրել ֆիննական ընտանիքների ժառանգական արխիվները և մարդկանց արտաքինը վերլուծել են, սոցիալական և ֆիզիոլոգիական իրավիճակները։ Հետո նրանք այդ փոփոխությունները համադրել են ԴՆԹ մուտացիայի հետ։ Արդյունքում պարզվել է, որ ֆիններին բնորոշ գծերի փոփոխությունների պատճառը ոչ թե սոցիալ-տնտեսական պայմաններն էին, այլ գենետիկ մուտացիանները, որոնք մատնանշում են շարունակվող բնական ընտրությունը։

Կուրտիոլը համաձայն է այդ ապացույցի հետ և նաև գտնում է, որ, ժամանակից աշխարհում ավելի կարևոր է գտնել զուգընկեր և սերունդ տալ, ուստի ֆիզիկական գործոններն այսօր առավել կարևոր են, քան նախկինում: Ժամանակակից մարդու մոտ տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն են տալիս ապագա սերունդներին գեների միջոցով փոխանցել ոչ միայն այնպիսի հատկություններ ինչպես օրինակ տաղանդն է, այլև ցրտի և ցավի նկատմամբ դիմացկունությունը ։

«Росбалт»-ի փոխանցմամբ, հետազոտողները նշել են, որ վերջին հարյուր տարվա ընթացքում գենետիկ մուտացիաների թիվը, ոչ թե նվազել է այլ աճել է։ Նրանց խոսքով, դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ժամանակակից աշխարհում մարդկանց գեների խաչաձևումը չի սահմանափակվում բարոյական եւ հատուկ կանոններով: Նաև իրենց դերն ունեն այնպիսի գործունները, ինչպիսին են ամուսնալուծությունները, կրկնակի ամուսնությունները և արտամուսնական երեխաների ծնունդը։

Ժամանակակից մարդիկ գրեթե ամենինչ իրականացնում են համացանցով։ Օրինակ՝ գնումները, կարդալը, գործերը, հանգիստը, տեղեկություններ հավաքելը և այլ։

«Այսօր գրեթե բոլորն են օգտվում սոցիալական կայքերից, բայց շատ զարմանալի է լսել, օրինակ, «Հռոմի Պապը Telegram-ում» արտահայտությունը։ Ճիշտն ասած, Պապի գրանցված լինելը այդքան զարմանալի չէ, որքան նրա ակտիվությունը։ Վերջերս նա՝ Ֆրանցիսկոս Պապը, բացի գրառումներ և հրապարակումներ անելուց, կարդում և ձայնագրում է ավետարանից տարբեր հատվածներ

Ես օրինակ չգիտեի, որ Պապը անցած տարի WhatsApp-ից էր օգտվում և նրան խորհուրդ էին տվել Telegram-ը օգտագործել, որովհետև ավելի հարմար է։

Ընդունված է, որ պաշտոնական մարդիկ ակտիվություն են ցուցաբերում սոցցանցերում, բայց երբեք չէի պատկերացնում, որ այդ  տարածքում կտեսնեմ Հռոմի Պապին, և հնարավորություն կունենամ նրա հետ շփվելու։

Ուրեմն ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից մարդը։

Քանի որ այսօր  տեղեկությունների մուտքը անսահմանափակ է, մարդիկ պետք է օգտվեն դրանից, և բոլոր իրադարձություններից տեղյակ լինեն։

Երկրորդը՝ ժամանակակից մարդը պետք է ամենինչ հասցնի՝ այնպես դասավորի իր գործերը, որպեսզի դրանք հասցնի։ Քանի որ բարդ է դրանց մեջ գտնել այն գործերը, որոնք շահավետ են։

Դրա պատճառով էլ պետք է պլանավորել ամբողջ օրը։ Որպեսզի կարևոր գործերը չմնան անավարտ։ Եվ գնահատեք ձեր ամեն 5 րոպեն։ Ձեր սխալ օգտագործաց ամեն հինգ րոպեի համար ապագայում դուք կզղջաք։

Երրորդը՝ ժամանակակից մարդիկ պետք է շատ լավ տիրապետեն ժամանակակից տեխնոլոգիաներին, համակարգիչներին, համացանցին և այլն։

Որոշ մարդիկ չեն կարողանում պատկերացնել իրենց կյանքը առանց համակարգիչների, համցանցի, հեռախոսի և այլ գաջեթների։

Չորորդը՝ ժամանակակից մարդուն բնորոշ են արագ մտածելակերպը, ճկունությունը, արագ կողմնորոշվելու հնարավորությունները։

Եվ, վերջնականապես, անհնար է չնկատել, որ մարդիկ ապրում են գլոբալ ծավալային քաղաքակրթության առանձնահատուկ պայմաններում։ Բայց մարդու օրգանիզմը և նրա հոգեկան վիճակը նույն է մնացել։ Բնականաբար հարց է առաջանում՝ արդյոք ժամանակակից մարդը ֆիզիկապես, հոգեբանորեն, մտավորապես և սոցիալապես նույնն է, ինչ եղել է իր գոյության բոլոր նախորդ հազարամյակներում։

Աղբյուրներ՝

http://armlur.am/23619/

https://news.am/arm/news/251388.html

https://berichnow.ru/stati/sovremennyiy-chelovek-kto-on-takoy-i-kak-im-stat

http://tvkultura.ru/anons/show/episode_id/1461456/brand_id/20917/

http://blog.mediamall.am/?id=59207

 

Թողնել մեկնաբանություն