“Բռնադատվածներ” նախագիծ հայերը և ԽՍՀՄ-ն

Հատվածներ «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 1950-ական թթ. պատմություն, առօրյա, հիշողություն» միջազգային գիտաժողովի (2017 թ. հոկտեմբերի 25-26) զեկուցումներից:

Այս ձայնագրության մեջ քննարկվում է բռնադատվածների վերաբերյալ տարբեր հարցեր: Քանի որ ծավալը մեծը ես դրանցից մի քանիսը գրել եմ:

Հասմիկ Պողոսյան

-Արսեն Ալեքսանյանի օրագրի և նամակների շնորհիվ մենք պարզեցինք, որ Սիբիրում գոյատևելու դժվարությունը կայանում էր նրանում, որ նրանց տարել էին այնպիսի վայր, որտեղ շատ ցուրտ էր: Եվ նրանց համար կար կլիմայի մեծ փոփոխություն, նրանք չէին կարողանում դիմանալ և շփման հնարավորությունը բացակայում էր: Այնտեղից նամակները սահմանափակ քանակությամբ էին դուրս գալիս։ Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք նամակներ էին ուղարկում։ Նամակների մեծ մասը ռուսերեն էին և ուղղված էին Ստալինին։ Շատ քիչ նամակներ ֆրանսերեն լեզվով էին։ Նամակների մեծ մասը բողոքներ էին, ուղղված տարբեր մարմիններին և բարեկամներին, որոնք ազատության մեջ էին։ Գոյություն ունեին նամակներ, որոնցում ներկայացվում էր, որ Ստալինի դեմ անհարգելի վերաբերմունք են ցուցաբերել։ Այդ պատճառով շատերին աքսորում էին Սիբիր։ Ստալինին նամակ գրելուց կարևոր էր, թե ինչպես էին նրան դիմում։ Օրինակ՝ նրան նամակ գրելուց ասում էին, որ ներողություն են խնդրում, որ նրա ուշադրությունը շեղել են իրենց վրա և այլն։ Նույնիսկ այն բառերի մեջ, որոնցում կար Ստալին բառը, գրում էին մեծատառերով։ Շատ նամակներում Նիկոլյանը ասում էր, որ տարբեր ռասաները և երկրները ներկայացնող  մարդիկ ունեն հավասար իրավունքներ, իսկ ռուսները նայելով, մեր վրա մեզ ծաղրում են։

Տիգրան Սարգսյան

-Որպես ուսումնասիրության նյութ մենք ընտրել ենք «Բռնադատվածներ» նախագիծը, ինչը տեղի է ունեցել ՀՊՍ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի ախտանիշների հետ համատեղ, որում ներկայացվում է հակահեղափոխական տեղեկություններ մարդուն իշխանության մարմինների դեմ։ Բռնադատվածների վերաբերյալ գրվել են նյութեր, կատարվել են հետազոտություններ, սակայն մինչ այժմ ուսումնասիրություն հայկական նյութի վերաբերյալ տեղի չի ունեցել։ 1950-ական թթ․ բռնաճնշումների է ենթարկվել մոտ 1269 կին, որոնցից ՀՊՍ քրեական օրենց գրքի 69-րդ հոդվածի ախտանիշներով ձերբակալվել են մոտ 115 կին։ 110 քաղաքական հիմնավորմամբ, իսկ 5-ը գողության կամ այլ հանցանքի մասին չմատնելու համար։

 

Նյութը լսելու ժամանակ ես շատ բաներ եմ հասկացել։ Երբ Ստալինը կառավարում էր ԽՍՀՄ-ն այդ ժամանակ Հայաստանը շատ վատ իրավիճակում էր։ Իսկ Ստալինը Հայաստանի դեմ շատ վատ էր տրամադրված և նրա նպատակը հայերին ոչնչացնել, գրեթե ստացվել էր։ Ինձ շատ դուր եկան Նիկոլյանի նամակները, որոնցում ներկայացվում էր մարդկանց իրավունքների մասին, և նկարագրված էր թե ԽՍՀՄ-ն մեր դեմ որքան վատ էր վերաբերվում։ Այսպիսով իմ մտքերը ամբողջավին փոխվեցին ԽՍՀՄ-ի վերաբերյալ։

Թողնել մեկնաբանություն