Մեր բնակավայրի հիմնախնդիրները

IMG_20171105_181026.jpgIMG_20171105_180902.jpgIMG_20171105_181225.jpg

Կատարե՛ք ուսումնասիրություն և բացահայտեք ձեր վարչական շրջանի կամ թաղամասի հիմնախնդիրները /մարդկանց հետ հանդիպելով, նրանց հարցեր ուղղելով, զրուցելով և այլն, կատարեք նաև լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ/

Ես չեմ կարողացել պարզել մեր վարչական շրջանում ապրող բնակիչների հիմնախնդիրները, բայց մեր բնակավայրում կան երկու մեծ հիմնախնդիրներ։

Առաջին հիմնախնդիրը դա այն է, որ մեր բնակավայրում (մենք չգիտեն ով) պատուհանից աղբ է նետում։ Եվ դա, բացի տհաճ լինելուց բերում է մեծ խնդիրները։ Մեր բակում գտնվող ծառերը սկսում են փտել և հայտնվում են տարբեր տեսակի զզվելի միջատներ։ Դրա դեմ մենք փորձել ենք պայքարել, ամբողջ աղբը մաքրել ենք և, բնակավայրի պատերի վրա գրել ենք, որ աղբ չթափեն։ Որոշ ժամանակ աղբ չհայտնվեց, իսկ հետո կրկին սկսեցին աղբ նետել։ Արդյունքում այդ մարդը այդպես էլ չհասկացավ, որ պետք չէ աղբ նետել։

Երկրորդ հիմնախնդիրը դա ավտոտնակներն են և ավտոմեքենաները։ Նրանք փակում են ամբողջ մեր տարածքը և երեխանները հնարավորություն չեն ունենում խաղալու։

Արդյունքում մեր բնակարավայրի դիմացի մասը ծառերն են, որոնց վրա աղբի կտորներ են կախված, իսկ ետևի մասում ավտոտնակներ և ավտոմեքենաներ։

Թողնել մեկնաբանություն